Թալիբների կողմից ոչնչացված ՆԱՏՕ-ի ուղղաթիռում հիմնականում գտնվել են  «ծովառյուծներ» ամերիկյան էլիտար ստորաբաժանման զինվորականներ, որոնք մասնակցել են Պակիստանում միջազգային ահաբեկչական ցանցի ղեկավար Ուսամա բեն Լադենի ոչնչացմանը:Այդ մասին հաղորդել է Աֆղանստանում անվտանգության աջակցության միջազգային ուժերի մամլո ծառայությունը, տեղեկացնում է «Ռուսաստանի ձայնը»:

Մամլո ծառայության տվյալներով` ամերիկացի զինվորականների կորուստը կազմել է 30 մարդ, աֆղանական կողմից զոհվել է հատուկ նշանակության ջոկատի յոթ սպա եւ մեկ քաղաքացիական թարգմանիչ:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, ՆԱՏՕ-ի ուղղաթիռը ոչնչացվել էր Աֆղանական Վարդակ նահանգում: Թալիբները հայտարարել  էին աղետին իրենց մասնակցության մասին: Կենդանի մնացած զինվորականներին նրանք գնդակահարել էին:

Զոհված զինվորականների հարազատներին իրենց ցավակցություններն են հայտնել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման եւ պաշտպանության նախարար Լեոն Պանետան: Պետնագոնն սկսել է աղետի հանգամանքների հետաքննությունը: