Թաիլանդում տեղատարափ անձրեւները հեղեղումների պատճառ են դարձել, որոնց արդյունքում առնվազն 20 մարդ է զոհվել: Եւս 11 մարդ վիրավորվել է, մեկ հոգի անհետ կորած է համարվում:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», հեղեղվել են Թաիլանդի 77 նահանգներից 20-ը: Օդերեւութաբանների կանխատեսմամբ` որոշ նահանգներում ջրի մակարդակն արդեն նավազում է, միաժամանակ ծանր իրավիճակը դեռեւս պահպանվում է 16 նահանգներում:




























