Տարիների ընդմիջումից հետո վերականգնվել է Երեւան- Բրյանսկ-Երեւան ավիաչվերթը: Օգոստոսի 6-ին Բրյանսկից առաջին չվերթն է իրականացվել Երեւան:Երեւան-Բրյանսկ-Երեւան չվերթը պարբերական կդառնա:
Շաբաթական մեկ անգամ, շաբաթ օրերին չվերթը կիրականացնի «Արմավիա» ավիաընկերությունը: Ինչպես նշել է «Բրյանսկ» օդանավակայանի գլխավոր տնօրեն Վլադիմիր Չիրիկովը, չվերթը կիրականացվի Bombardier CRJ-200 օդանավերով:Չվերթի վերականգնման հարցում մեծ է Բրյանսկի մոտ 16 հազարանոց հայ համայնքի ներդրումը: Մի քանի տարի շարունակ համայնքի անդամներն այդ նպատակով բանակցություններ են վարել նահանգապետի եւ մարզային վարչակազմի հետ:
Վերջին անգամ Բրյանսկի օդանավակայանից դեպի Հայաստան չվերթն իրականացվել էր 2003 թվականին, որից հետո դադարեցվել էր` շահութաբեր չլինելու պատճառով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:



























