Խաղաղօվկիանոսյան Նոր Կալեդոնիա (Ֆրանսիայի ինքնավար տարածք) կղզու օդանավակայանում բախումների արդյունքում առնվազն 4 մարդ զոհվել, եւս 23 -ը վիրավորվել է: Ինչպես տեղեկացնում է Figaro-ն, կղզու բնակիչների եւ Air Caledonie ավիաընկերության ղեկավարության միջեւ առճակատումը ծագել էր վերջին շաբաթվա ընթացքում ավիատոմսերի գների բարձրացման պատճառով:
Որպես բողոքի նշան` բնակիչները փակել էին երկրի հիմնական օդանավակայանները` Լիֆուն, Իլ դը Պենը եւ Մարեն: Ավիաընկերության գլխավոր տնօրեն Նիդոիշ Նասելին հայտարարել է, որ ընկերությունը սնանկության եզրին է: Ցուցարարների դեմ դուրս են բերվել ավաընկերության ուժերը: Ներկայումս Մարե օդանվակայանի ճանապարհն արգելափակված է բնակիչների կողմից, որոնցից մի քանիսը զինված են հրացաններով:
Կասկածներ կան, որ բախումների պատճառ են դարձել տարաձայնությունները տեղական կլանների հետ, որոնցից մեկի ներկայացուցիչն էլ ավիաընկերության սեփականատերն է:
Ֆրանսիայի անդրծովյան տարածքների նախարար Մարի Լյուիս Պերշարը ընդհատել է արձակուրդը` արտակարգ խորհրդակցության անցկացման համար: Սպասվում է, որ օգոստոսի կեսերին կղզի կայցելի Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին:




























