ՆԱՏՕ-ն վերսկսել է ավիահարվածները  Լիբիայի վրա, հաղորդում է իտալական Ansa գործակալությունը: ՆԱՏՕ-ի գրոհների թիրախ է դարձել 45 օբյեկտ` ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական: Մասնավորապես` հարված է հասցվել Բրեգա քաղաքի հրթիռային, Տրիպոլիի հակաօդային պաշտպանության համակարգերին,  Զլիտանում Քադաֆիի ուժերի հրամանատարական կենտրոնին եւ Բիր Գանամեի զինապահեստին:

Ինչպես հաղորդում է տեղական Tripoli Post-ը, օդային հարված է հասցվել նաեւ մի շարք տների, համալսարանի եւ ֆերմայի:

Լիբիացի հեղափոխականների հայտարարության համաձայն` Զլիտանի հարվածի արդյունքում զոհվել է առնվազն 32 մարդ: «ՆԱՏՕ-ի ավիահարվածները շատ խաղաղ բնակիչների կյանքեր են խլել, այն բնակիչների, որոնց նրանք պետք է պաշտպանեին»,-գրել է Tripoli Post-ը: