ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հաջորդ շաբաթ Սոչիում հանդիպում կանցկացնի Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ ինչպես նաեւ հեռուստակամրջի ձեւաչափով կմասնակցի Եվրոպական Միութւան գագաթնաժողովին, հայտնում է Интерфакс-ը:
ՌԴ ղեկավարի՝ հաջորդ շաբաթվա աշխատանքային գրաֆիկը հնչեցվել է Россия-1 հեռուստաալիքի «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդման շրջանակում:
Լուկաշենկոյի հետ հանդիպումը տեղի կունենա Սոչիում, այս մասին երկու երկրի նախագահները պայմանավորվել են ՀԱՊԿ գագաթնաժողովի ժամանակ:
Ինչպես ակնկալվում է, ԵՄ գագաթնաժողովի ընթացքում, որը տեղի կունենա նոր աշխարհաքաղաքական եւ տնտեսական իրադրութան մթնոլորտում, առաջնորդները կքննարկեն հետագա աշխատանքը՝ հաշվի առնելով խոշորամասշտաբ պատժամիջոցները, որոնք սահմանվել են Ռուսաստանի եւ Բելառուսի դեմ:
Հաջորդ շաբաթ ՌԴ նախագահը կշարունակի նաեւ խորհրդակցությունների շարքը՝ նվիրված տնտեսության տարբեր ոլորտներում ստեղծված իրավիճակներին:




























