Անչափահաս աղջնակի դեմ անառակություններ կիրառելու եւ նրան ծեծելու կասկածանքով ձերբակալված 42-ամյա Ադրբեջանի քաղաքացու դեմ քրեական գործ է հարուցվել ՌԴ-ի Մոսկովյան շրջանի Լյուբերցի գլխավոր քննչական վարչությունում:

Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը` վկայակոչելով Մոսկովյան շրջանի տեղեկատվական գործակալությանը եւ Մոսկվայի «տեղեկատվական կենտրոնին», հայտնում է, որ հետաքննությունը պարզել է, որ 2011 թ. հունիսի 19-23-ին, հաղորդում է ադրբեջանցին եկել է երեխաների խաղահրապարակ եւ այնտեղ, մանկական խաղեր խաղալով, սերտ կապերի մեջ մտել երկու 7-ամյա աղջիկների հետ: Այնուհետեւ, հունիսի 24-ին` երբ աղջիկներից մեկը մենակ է մնացել, Ադրբեջանի քաղաքացին փորձել է նրա նկատմամբ անառակաբարո արարք կատարել, որից հետո ծեծել է երեխային:

Աղջնակին հաջողվել է դուրս պրծնել եւ փախչել: Արդյունքում կասկածյալը ձերբակալվել է: