Մեծ Բրիտանիան եւ Լիտվան համատեղ հռչակագիր են ստորագրել պաշտպանության եւ անվտանգության ոլորտում համագործակցության ընդլայնման մասին։

Մեծ Բրիտանիան հայտարարել է, որ հռչակագիրը հիմնվելու է պաշտպանական համագործակցության վրա, որը երկրները կիսում են որպես ՆԱՏՕ-ի դաշնակիցներ եւ կամրապնդի դիմադրությունը սպառնալիքներին, այդ թվում՝ Ռուսաստանի եւ Չինաստանի կողմից:

«Մեծ Բրիտանիան և Լիտվան երկու երկրներ են, որոնք հավատում են ազատությանը եւ ինքնիշխանությանը եւ դեմ են ավտորիտար ռեժիմներին Եվրոպայում եւ ամբողջ աշխարհում», - ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թրասը: