ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգն ընդգծել է ռուսական սպառնալիքին հակազդելու  դաշինքի կամքն ու կարողությունը, փոխանցում է DW-ն։

«Մենք կարող ենք անմիջապես պատասխանել ցանկացած ագրեսիայի»,- ասել է նա Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումին իր ելույթի ժամանակ։ Միաժամանակ Սթոլթենբերգն ընդգծել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը չի ցանկանում հակամարտություն հրահրել, այլ խաղաղության է ձգտում:

Նա հիշեցրել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը իր երկրի սահմանների մոտ ՆԱՏՕ-ի ընդլայնում չէր ցանկանում եւ դրա պատճառով պատերազմ սկսեց։

«Ընդ որում, Պուտինը հակառակին հասավ. Ռուսաստանի Դաշնության սահմանների մոտ ՆԱՏՕ-ն ավելի շատ կլինի»,- հավելել է Ստոլտենբերգը՝ մատնանշելով Ֆինլանդիայի եւ Շվեդիայի՝ դաշինքին միանալու դիմումները։