Իրանա-ադրբեջանական սահմանի վրա ձերբակալվել է Ադրբեջանի իսլամական կուսակցության անդամը:

Ֆեյզուլլա Խոջաթուլաօղլու Ախունդովին իրանա-ադրբեջենական սահմանը հատելու ժամանակ խուզարկել են Աստարայի անցակետում: Մանրակրկիտ խուզարկման արդյունքում նրա հետանցքում 53 գրամ հերոին եւ 12 գրան հաշիշ է հայտնաբերվել: Փաստի կապակցությամբ հետաքննություն է տարվում, հաղորդում է APA-ն: