Բլագովեշենսկում IrAero ընկերության An-24 օդանավը վատ տեսանելիության, ուժեղ քամու եւ տեղատարափ անձրեւի պայմաններում շեղվել է թռիչքուղուց եւ կոշտ վայրէջք կատարել թռիչքային հարթակի սահմաններից դուրս: Օդանավում 36 մարդ է եղել:
Վնասվածքներ է ստացել 3 մարդ, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը` վկայակոչելով Ամուրյան շրջանի Արտակարգ իրավիճակների Գլխավոր վարչության մամլո ծառայությանը:
ԱԻՆ-ից հայտնել են, որ օդանավը լրջորեն վնասվել է. ձախ թեւը պոկվել է, աջը` ջարդվել, իսկ շասսին` վնասվել:
IrAero ընկերության օդանավը թռչում էր «Իրկուտսկ-Չիտա-Բլոգովեշնեվսկ-Խաբարովսկ» չվերթով:




























