«Երեւանի» ՀԷԿ-ի հարակից տարածքում, օգոստոսի 7-ին, Հրազդան գետում խեղդվել Իրանի մի քաղաքացի:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել Փրկարար ուժերի վարչության հատուկ փրկարար ջոկատի 2-րդ հերթապահ խումբը:
Մինչ փրկարարների ժամանելը «Երեւանի» ՀԷԿ-ից բաց թողնվող ջրի մակարդակը իջեցվել է եւ տեղի ուժերով Երեւան քաղաքի Մանկական երկաթուղու հարակից տարածքից` Հրազդան գետից դուրս է բերվել Իրանի քաղաքացի 16-ամյա Էրման Շան Ռաբաթիի դին:




























