Գեղարքունիքի մարզի Սեւան-Գավառ ավտոճանապարհի 8-րդ կիլոմետրում, օգոստոսի 7-ին, դեռեւս չպարզված հանգամանքներում մարդատար ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի մասից եւ շրջվել Սեւանա լիճը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Մինչ հրշեջ-փրկարարների ժամանելը «Մերսեդես Ե-320» մակնիշի 50 ՏԼ 001 համարանիշի ավտոմեքենայից ինքնուրույն դուրս են եկել վարորդը` 30-ամյա Պարգեւ Գրիգորյանը եւ ուղեւոր, 26-ամյա Գոռ Գրիգորյանը:
Ժամը 20.00-ին հրշեջ-փրկարարների ուժերով «Մերսեդես Ե-320» մակնիշի ավտոմեքենան դուրս է բերվել Սեւանա լճից:




























