17-ամյա երիտասարդն ընկել է գնացքի տակ ու տեղում մահացել:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ օգոստոսի 7-ին` ժամը 14.17-ին ստացված տեղեկատվության համաձայն` ժամը 11.25-ի սահմաններում Շիրակի մարզի Լուսաղբյուր գյուղի մոտ Երեւան-Գյումրի բեռնատար գնացքի տակ է ընկել եւ տեղում մահացել  Շիրակի մարզի Աղին գյուղի բնակիչ 17-ամյա Վալտեր Գալստյանը: