Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Բաքրաձեն օգոստոսի 9-ին կճաշի Facebook սոցիալական ցանցի 10 օգտվողների հետ, որոնք գտնվում են իր «ընկերների» ցանկում, գրում է «Մտելի Կվիրա» թերթը:

Խորհրդարանի նախագահի էջում ժամանակին հետեւյալ հայտարարությունն էր զետեղվել. «Շնորհակալություն աջակցության համար: Հաղորդակցության աջակցության համար, երբ ընկերներիս ցանկը հասնի է 10 հազարի, ես պատահական ընտրանքով 10 մարդու կընտրեմ եւ կճաշեմ նրանց հետ»:

Մի քանի օր առաջ նրա ընկերների թիվը հասել է 10 հազար 131-ի եւ այժմ ժամանակն է կատարել խոստումը:

Սոցցանցում ամենաշատ ընկերներն ունի Թբիլիսիի քաղաքապետ Գիգի Ուգուլավան` գրեթե 40 հազար, իսկ նախագահ Միխայիլ Սահակաշվիլին երկրորդ տեղում է` 30 հազար ցուցանիշով: Թեեւ նախագահի աշխատակազմում պնդում են, որ նա Facebook-ում էջ չունի: