ՌԴ-ի Դաշնային անվտանգության ծառայության աշխատակիցները ձերբակալել են ռուսաստանցու եւ ադրբեջանցու, ովքեր թմրանյութերի վաճառքով զբաղվող միջազգային խմբավորման անդամներ են եւ նմանօրինակ գործունեություն էին ծավալել Ռուսաստանում:
Անօրինական շրջանառությունից ստացվել է մոտ 540 կգ կակաչի ցողուն: Փաստի կապակցությամբ ՌԴ-ի Դաշնային Անվտանգության ծառայության քննչական վարչությունը քրեական գործ է հարուցել ՌԴ Քրական օրենսգրքի 228.1 հոդվածով, ըստ որի` նախատեսվում է 4-ից 8 տարվա ազատազրկում: Տեղեկությունը տեղադրված է ՌԴ-ի Դաշնային Անվտանգության ծառայության կայքում:




























