Սյունիքի մարզում օգոստոսի 7-ին երեխաներով լի ավտոմեքենան հանկարծակի տեղից շարժվել է եւ գլորվել ձորը:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ օգոստոսի 7-ին ոստիկանության Սիսիանի բաժնում հաղորդում է ստացվել, որ  ժամը 19.30-ին, 51-ամյա  Գեւորգ Պ.-ն «Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենայով, այգեգործական աշխատանքներ կատարելու համար, իր որդիներ` 16-ամյա Արտակ եւ Արմեն, Խաչատուր Պ.-երի  հետ գնացել են Լծեն գյուղի իրենց այգի:

Ժամը 16.40-ի սահմաններում Գեւորգ Պ.-ն ավտոմեքենայի բանալին տվել է Արմենին, որպեսզի ավտոմեքենայում սպասեն իրեն, սակայն նրանք դիպել են փոխանցման լծակին, եւ ավտոմեքենան  տեղաշարժվել ու ընկել է ձորը: Արմեն, Արտակ եւ Խաչատուր Պ.-երը մարմնական վնասվածքներով տեսափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: