«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն օգոստոսի համար հայտարարում է Երեւան-Բաթումի-Երեւան ուղերթով գործող «Արմենիա» ֆիրմային գնացքի VIP-վագոն/սրահի տոմսերի արժեքի իջեցման մասին: Այժմ բոլոր ցանկացողները կարող են ձեռք բերել VIP-վագոն/սրահի տոմսը ՍՎ-վագոնի տոմսի գնով:
Սակագնի մասին մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ «Արմենիա» ֆիրմային գնացքի էլեկտրոնային էջում՝ http://www.ukzhd.am/batumi.html:
Երեւան-Բաթումի-Երեւան ուղերթով գործող ամենօրյա ֆիրմային գնացքը մեկնարկել է հունիսի 15-ին: Գնացքի ուղեւորները Հայաստանի մայրաքաղաքից հասնում են Բաթումի 16 ժամ 37 րոպեում, իսկ Բաթումիից Երեւան՝ 16 ժամ 55 րոպեում:
Նախատեսվում է, որ շուտով սկսելու է գործել եւ Երեւան-Բաթումի-Երեւան լրացուցիչ սոցիալական գնացքը, որը նշանակվելու է երեքշաբթի եւ ուրբաթ օրերին:
Այս տարի գնացքի տոմսերը վաճառվում են միջազգային գնացքների տոմսերի վաճառքի «Օրիոն» ավտոմատացված համակարգի օգնությամբ:
Այն թույլ է տալիս բացառել տոմսերի կրկնակի վաճառքի դեպքերը եւ խուսափել հերթերից:




























