Ադրբեջանում Վրաստանի դեսպան Թեյմուրազ Շարաշենիձեն կարծում է, որ հայկական Գյումրի քաղաքում տեղակայված ռուսական ռազմական բազան վտանգ է ներկայացնում ամբողջ տարածաշրջանի համար:

«Այլ պետության տարածքում օտար ռազմական կոնտինգենտի առկայությունը վտանգ է պարունակում ամբողջ տարածաշրջանի համար»,-հայտարարել է նա` անդրադառնալով Հայաստանում տեղակայված ռուսական ռազմական բազաներին, հաղորդում է Salam News-ը:

Նրա խոսքով, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Ադրբեջանը չպետք է հույսը դնի Ռուսաստանի միջնորդության վրա, «քանզի Վրաստանը գիտի, թե դա ինչ է»: