Հայաստանի բնակիչը զոհվել է Դոնի Ռոստովում` Դոն գետի ձախ ափին գտնվող ռեստորաններից մեկում տեղի ունեցած փոխհրաձգության հետեւանքով, որտեղ մարտական եւ գազային զենք է կիրառվել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստիին»` վկայակոչելով շրջանի իրավապահ մարմինների իրա ղբյուրները:

Նրա խոսքով, փոխհրաձգությանը նախորդել է երկու հանգստացողների միջեւ վիճաբանությունը, ինչը, նախնական տվյալներով, աղջկա համար է եղել:

«Վիճաբանություն է բռնկվել Ռուսաստանի երկու եւ Հայաստանի մեկ բնակիչների միջեւ, որի հետեւանքով նրանք դուրս են եկել ռեստորանից դեպի փողոց, որտեղ էլ վիճաբանության մասնակիցներից մեկը գործածել է սկզբում գազային զենք,  իսկ հետո` «Մակարով» ատրճանակ»,-ասել է գործակալության զրուցակիցը:

Նա հավելել է, որ տուժածներից մեկը մոտ չորս տեղից վիրավորվել է եւ մահացել հիվանդանոցում` Մոսկայի ժամանակով 05:00-ին:

«Տուժել են նաեւ Հայաստանի եւս երկու բնակիչ` հակամարտության երկրորդ մասնակիցը եւ ռեստորանի հաճախորդներից մեկը, ով վնասվածք էր ստացել գազային զենքից»,-հավելել է զրուցակիցը:

Կրակողները փախուստի են դիմել, նրանք հետախուզման մեջ են, եւ նրանց դեմ քրեական գործ է հարուցվել ՌԴ ՔՕ-ի 111-րդ հոդվածի 2-րդ կետով (առողջությանը ծանր վնասի հասցնում նպատակադրված ձեւով), որը նախատեսում է մինչեւ 10 տարի ազատազրկում: