«Դոկտոր Վեբ» հակավիրուսային ընկերությունը նոր վնասաբեր ծրագիր է հայտնաբերել, որը տարածվում է վերջին տասնամյակի ամենահայտնի խաղերից մեկի` Counter-Strike-ի միջոցով:
Ընկերության մասնագետների տվյալներով, իրենց կողմից հայտնաբերված տրոյանը կարող է DDoS- հարձակումներ իրականացնել խաղային սերվերներին եւ VALVE սերվերների վրա: Սովորաբար Counter-Strike-ի սերվերի հետ կապվելու դեպքում հաճախորդ-ծրագիրը բաղադրիչներ է ներբեռնում, որոնք չկան հաճախորդի սարքում, սակայն օգտագործվում են խաղում:
Ինչպես գրում է NEWSru.com-ը, տվյալ դեպքում, համակարգչի էկրանին բացվում է բրաուզերի ստանդարտ էկրան, որն առաջարկում է քաշել երկու ֆայլ` svhost.exe եւ bot2.exe, նաեւ admin.cmd անունով ֆայլ: Նման վարքը ստանդարտ չէ Counter-Strike-ի համար:
Ներբեռնված ֆայլերը խաղացողին տեղափոխում են պրոքսի սերվերի վրա, որը Counter-Strike-ի սերվերի պատրանք է ստեղծում եւ տեղեկությունները փոխանցում է VALVE սերվերների վրա:
Նման դեպքերում խաղացողը նաեւ ստանում է չարագործների ստեղծած Win32.HLLW.HLProxy տրոյան վիրուսը: Վարակված համակարգիչների թիվն աճում է երկրաչափական պրոգրեսիայով:
Նշենք, որ այսօր Հայաստանում գործում է Counter-strike 1.6-ի երկու սերվեր:
Micronet.am CS 1.6 Server – IP: 91.103.27.3:27015
Playgame.am CS 1.6 Server – IP: Playgame.am:27015




























