Հարավային Օսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում մայիսի 24-ին Ցխինվալում տեղի է ունեցել Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի հանդիպումը Հարավային Օսիայի ԱԳ նախարար Դմիտրի Մեդոևի,  Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության արտաքին գերատեսչության ղեկավար Նատալյա Նիկոնորովայի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության արտգործնախարար Վլադիսլավ Դեյնեգոյի հետ։

Արցախի ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ քննարկվել են երկկողմ հարաբերություններին, բարեկամական հանրապետությունների արտաքին գերատեսչությունների միջև փոխգործակցությանը, տարածաշրջանային և գլոբալ աշխարհաքաղաքական զարգացումներին առնչվող հարցեր։