Արաբական երկրների լիգան պահանջել է անհապաղ դադարեցնել բռնությունները Սիրիայում:

Արաբական երկրների լիգայի հայտարարությունը դարձել է Լիգայի առաջին պաշտոնական արձագանքը արաբական այդ երկրում կատարվող իրադարձություններին: Կազմակերպության գլխավոր քարտուղար Նաբիլ ալ-Արաբին նկատել է, որ «սիրիական իշխանությունները պետք է անհապաղ դադարեցնեն բռնության գործողություններն ու ուժային քայլերը քաղաքացիական բնակչության դեմ», հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Ալ-Արաբին արձանագրել է «ահագնացող անհանգստությունն ու բացասական արձագանքը» Համայում եւ Դեյր-էզ-Զորում, նաեւ այլ շրջաններում ռազմական գործողությունների կապակցությամբ: