Ամերիկյան Forbes հանդեսը կազմել է աշխարհի ամենանորարարական ընկերությունների վարկանիշը:
Ինչպես գրում է «Պոլիտ.ru»-ն, վարկանիշը բավական անսովոր է ստացվել: Այսպես, հեղինակավոր Apple եւ Google ընկերությունները զբաղեցրել են միայն 5-րդ եւ 7-րդ տեղերը:
Առաջին տեղը զբաղեցրել է Salesforce ընկերությունը, որը զբաղվում է համանուն CRM- համակարգի (հաճախորդների հետ փոխգործակցության կառավարման համակարգի) մշակմամբ): Երկրորդ տեղում Amazon.com ինտերնետ-աճուրդն է: Intuitive Surgical բժշկական սարքավորումների մշակողը հայտնվել է երրորդ տեղում:
Ծրագրային հսկա Adobe-ը միայն 54-րդն է, իսկ Microsoft-ն ընդհանրապես 86-րդ հորիզոնականում է: Հատկանշական է, որ Coca-cola-ն վարկանիշում չի հայտնվել:
Հիմնական չափորոշիչը համարվել է էքպերիմենտներ անելու հմտությունն ու ցանկությունը:




























