Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովը Մոսկվայից ժամանել է Բաքու` մասնակցելու որդու թաղմանը: Այս մասին Trend-ին հայտնել է Ադրբեջանի սոցիալ-դեմոկրատական կուսակցության համանախագահ Արազ Ալիզադեն:

Այազ Մութալիբովի որդին` 49-ամյա Ազադ Մութալիբովը մահացել է այսօր` օգոստոսի 8-ին` երկարատեւ հիվանդությունից հետո:

Թաղման արարողությունը տեղի կունենա օգոստոսի 9-ին` Թեզե-Փիր մզկիթում:

Այազ Մութալիբովն Ադրբեջանի նախագահ էր ընտրվել 1992-ի սեպտեմբերի 8-ին: 1992-ի փետրվարի 25-ի լույս 26-ի գիշերը Խոջալուի դեպքերից հետո, Մութալիբովը մարտի 6-ին հրաժարական տվեց եւ այդ օրից ապրում է Մոսկվայում: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել մի քանի հոդվածներով: