«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում, այսօր` օգոստոսի 8-ին, կայացել է 1,5 մլն ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք՝ 367.10 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով:
ԿՄ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ փակման գինը կազմել է 367.50 դրամ:
Մեկ օրում դոլարի փոխարժեքը մի փոքր ընկել է. շուկայում կանխիկ արժութի փոխարժեքը կազմել է 367,3 դրամ, որը նախորդ օրվա համեմատ քիչ է 0,04 կետով:




























