«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է Հայաստանում 3G ցանցի էական ընդլայնման մասին:

«ԱրմենՏելի» մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ օգոստոսի 8-ի դրությամբ, երրորդ սերնդի ցանցը գործարկվել է Ագարակ, Աշոցք, Բերդ, Եղեգնաձոր, Քաջարան, Մարալիկ, Մեղրի, Նոյեմբերյան, Սիսիան, Ստեփանավան, Թալին, Տաշիր, Ճամբարակ քաղաքներում, ինչպես նաեւ ՀՀ մի շարք գյուղական համայնքներում: Ծածկույթի գոտու ընդլայնմանը զուգահեռ Հայաստանի խոշոր քաղաքներում 3G կապի տասնյակ նոր կայաններ շահագործման են հանձնվել ի լրումն գործողների:

Beeline 3G ցանցը ծածկում է Հայաստանի շուրջ 150 բնակավայր, որտեղ բնակվում է շուրջ 2.9 մլն. մարդ:

Նշենք, որ «ԱրմենՏել» ընկերությունն առաջին օպերատորն է, որ Հայաստանում գործարկեց երրորդ սերնդի բջջային ցանցը. 2008թ-ի հունիս ամսին` փորձնական, իսկ 2008թ-ի սեպտեմբերին` կոմերցիոն շահագործման: