Աբու Դաբիի ADQ պետական ընկերությունը 10 մլրդ դոլարի ներդրում կհատկացնի Եգիպտոսում եւ Հորդանանում նախագծերի իրականացմանը, կիրակի հայտնել է Արաբական Միացյալ Էմիրությունների WAM պետական լրատվական գործակալությունը՝ հղում անելով երկրի արդյունաբերության եւ առաջավոր տեխնոլոգիաների նախարար Սուլթան Ալ-Ջաբերան:

Global SWF-ի տվյալներով՝ ADQ-ն Աբու Դաբիից ներդրումների դուրս գրման գլխավոր գործիքն է, որ 110 մլրդ դոլարի ակտիվներ է կառավարում 2021 թվականին ընկերությունը ձեռք է բերել Louis Dreyfus Co. ապրանքների վաճառքով զբաղվողի բաժնետոմսերի 45 տոկոսը:

Համագործակցությունը կենտրոնանալու է այնպիսի ոլորտների շուրջ, որոնք փոխադարձ շահեր են ներկայացնում, այդ թվում՝ գյուղատնտեսությունը, դեղագործությունը, հանքանյութերը, նավթատեխնիկան եւ տեքստիլը, փոխանցում է, Reuters-ը: