Մայիսի 22-ին Բրյուսելում Փաշինյանն ու Ալիեւը պայմանավորվել էին, որ սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հայկական եւ ադրբեջանական հանձնաժողովների առաջին հանդիպումը միջպետական սահմանին կկայանա օրեր անց։ Հանդիպման հաջորդը օրը՝ մայիսի 23-ին, նույն ժամին Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները ստորագրեցին հանձնաժողովի կազմերը հաստատելու որոշումները, կազմերը հրապարակվեցին՝ փոխվարչապետերի գլխավորությամբ, իսկ հանդիպումից ընդամենը 2 օր անց՝ ամսի 24-ին, Երասխի հատվածում արդեն հանձնաժողովների առաջին նիստն անցկացվեց։ Բրյուսելի հանդիպումից ընդամենը 2 օր հետո ձեռք բերված պայմանավորվածությունը նման արագ տեմպով կատարելն ու նաեւ նախորդ հանդիպումից ընդամենը 1․5 ամիս անց Փաշինյան-Ալիեւ նոր հանդիպման անցկացումը շատ ավելի է բարդացնում իրավիճակը Ռուսաստանի եւ Եվրամիության միջնորդական մրցակցության հարցում։
Հայկ Սահակյանը «ՈւԺԻ ԳՈՐԾՈՆ»-ի այս թողարկմանը վերլուծել է, թե ինչու գլխավոր միջնորդ դառնալու Եվրամիության փորձերը կարող են էլ ավելի բարդացնել իրավիճակն ու սրել Ռուսաստանի հետ առանց այդ էլ խորը ճգնաժամում գտնվող հարաբերությունները՝ ելնելով Հարավային Կովկասի՝ Ռուսաստանի համար կարեւորությունից, թե ինչու է Միացյալ Նահանգներն ակնհայտ աջակցություն հայտնում Եվրամիության միջնորդությանը։
Հվ․ Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը NEWS.am-ին տված հարցազրույցում բացառիկ մանրամասներ էր հայտնել Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածությունների մասին եւ մանրամասնել, թե ինչ էր նկատի ունեցել Շառլ Միշելը «Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության իրավունքների եւ անվտանգության» մասին հայտարարելով, արդյո՞ք դա ենթադրում է Արցախի ինչ-որ հնարավոր կարգավիճակ Ադրբեջանի կազմում, եւ ինչու՞ ամփոփիչ հայտարարությունում որեւէ հիշատակում չկար Ռուսաստանի միջնորդության եւ եռակողմ պայմանավորվածությունների վերաբերյալ։
Դիտեք նաեւ Հայկ Սահակյանի հարցազրույցը Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի Միջազային հետազոտությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող Նիկոլայ Սիլաեւի հետ, որի համոզմամբ՝ Ռուսաստանին հայ-ադրբեջանական բանակցություններից դուրս մղել չի հաջողվի։
«ՈւԺԻ ԳՈՐԾՈՆ»-ի թողարկումները կարող եք դիտել այստեղ։











