Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի եւ կրտսեր դստեր` Արփիի եւ որդու հետ հետեւում է Երեւանում անցկացվող բռնցաքամարտի Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ փուլը:
Փաշինյանին ուղեկցում է կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:
Վարչապետն ընտանիքի հետ տրիբունայից հետևել է Հայաստանի հավաքականի անդամների՝ Արթուր Բազեյանի և Հովհաննես Բաչկովի կիեսաեզրափակիչ փուլի մենամարտերին:
Հայաստանի հավաքականի բռնցքամարտիկները հաղթանակներ են տոնել և դուրս եկել եզրափակիչ, որի մենամարտերը տեղի են ունենալու մայիսի 30-ին:
NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ Փաշինյանի այցի ընթացքում անվտանգության աշխատակիցները հավաքել են սրահում գտնվող բոլոր շշերը:











