Իրանի նավթային եկամուտների զգալի մասը հոսում է օտարերկրացիների գրպանը, վստահ է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը:
Նրա խոսքով, երկար տարիներ նավթային արդյունաբերությունից ստացվող եկամուտների բաժանման ոլորտում մեծ թերություններ կան: «Նավթային արդյունաբերության եկամուտները կապիտալ են, որ մենք պարտավոր ենք թողնել ապագա սերունդներին: Ամենապարզ հաշվարկներով, վերլուծելով վերջին 60 տարվա իրավիճակը, մենք տեսնում ենք, որ իրանական ժողովրդին բաժին է հասել նավթային արդյունաբերությունից ստացվող գումարների 1/3-ը, մյուս երկու մասը մտել է օտարերկրյա թալանչիների գրպանը»,- հայտարարել է Իրանի նախագահը նավթի նախարարությունում տեղի ունեցած նիստում:



























