Երեւանում, այսօր` օգոստոսի 9-ի գիշերը ժամը 03.30-ի սահմաններում, մահացու ելքով վրաերթ է տեղի ունեցել:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Թումանյան փողոցի թիվ 28/20 շենքի մոտ անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 54-ամյա Զինա Ռաշոյանին, ով տեղում մահացել է: Վրաերթ կատարողը դիմել է փախուստի:
Կատարվում է քննություն:




























