Մադրիդում հունիսին կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովը «պատմական» հնարավորություն կլինի դաշինքն ամրապնդելու համար։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը՝ ելույթ ունենալով Մադրիդում ՆԱՏՕ-ին Իսպանիայի անդամակցության 40-ամյակին նվիրված արարողության ժամանակ, հաղորդում է AP-ը։

Սթոլթենբերգն ասել է, որ անհամբեր սպասում է Շվեդիայի եւ Ֆինլանդիայի հետ հանդիպմանը գագաթաժողովում, որը տեղի կունենա հունիսի 29-30-ը Իսպանիայի մայրաքաղաքում։

«Մեզ կմիանան նաեւ Ֆինլանդիան եւ Շվեդիան, որոնք նոր են ներկայացրել մեր դաշինքին միանալու պատմական հայտերը: Մադրիդյան գագաթաժողովը կարեւոր հնարավորություն է վերահաստատելու մեր ՆԱՏՕ-ի արժեքները»,-հավելել է նա։

«Թուրքիան՝ կարեւոր դաշնակիցը, հայտնել է իր մտահոգությունը, եւ մենք պետք է անենք այն, ինչ միշտ անում ենք, քանի որ մեր որոշումներն ընդունվում են կոնսենսուսով»,-ասել է Սթոլթենբերգը իսպանական TVE պետական ​​հեռուստաալիքին։