Հունաստանի իշխանությունները ծրագրում են պատի զգալի ընդլայնում Թուրքիայի հետ սահմանի երկայնքով եւ հույսը դնում են Եվրամիության ֆինանսական աջակցության վրա, հայտնում է AP-ն։
Միգրացիայի նախարար Նոտիս Միտարաչին ասել է, որ պողպատե պատը 40 կիլոմետրից կհասցվի 120 կիլոմետրի, իսկ շինարարական աշխատանքները կսկսվեն այս տարվա վերջին:
«Կառավարության որոշում կա սահմանային պատի հետագա ընդլայնման վերաբերյալ, եւ մենք խնդրել ենք եվրոպական ֆինանսավորում»,-ասել է Միտարաչին:



























