Ադրբեջանը հետախուզում է հայտարարել Ուկրաինայում իր նախկին դեսպան Թալաթ Ալիեւի նկատմամբ։ Վերջինս մեղադրվում է պետական ​​միջոցները խոշոր չափերով յուրացնելու մեջ, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով Բաքվի գլխավոր ոստիկանական բաժանմունքին։ 

Կայքի տեղեկություններով՝ այժմ ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ Ալիեւին կալանավորելու եւ պատասխանատվության ենթարկելու համար։ Թալաթ Ալիեւը 2001-2010 թվականներին զբաղեցրել է Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանի պաշտոնը։