Կառավարական 3-րդ շենքի դիմաց «Դիմադրության» շարժման կազմակերպած բողոքի ակցիայի ժամանակ մոտ 10 կարմիր բերետավոր, ակնհայտ ոչ համաչափ ուժի կիրառմամբ բերման ենթարկեցին ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդուն՝ Լևոն Քոչարյանին:
Ոստիկանական նույն մեքենայով բերման ենթարկվեց նաև «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի որդին՝ Արտյում Վանեցյանը, որն էլ մեքենայից լուսանկար է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում:
Վերջինս հայտնել է, որ ոստիկանության Էրեբունու բաժնում են:





























