Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը վստահ է, որ պետք է զարգացնել պահպանակների եւ փամփերսների հայրենական արտադրությունը:
«Կկառուցենք մեր ձեռնարկությունները եւ լիովին կապահովենք մեզ: Փամփերսների արտադրության մեջ բարդ որեւէ բան չկա: Համաձա՞յն եք: Քանի որ մենք կարողացել ենք հրթիռներ կառուցել… նույնը վերաբերում է պահպանակներին»,- ասել է վարչապետը Կիեւի մանկապարտեզ կատարած այցի ժամանակ, հաղորդում է «Կոմենտարիի.ua»-ն:
Բացի այդ, Ազարովը նկատել է, որ փամփերսների իրական գինը 5-6 անգամ ցածր է, քան դրանք վաճառվում են:
Նա նաեւ նշել է, թե Ուկրաինայում պահպանակների արտադրության 2 գործարան կա, սակայն դրանք կանգնած են, եւ այդ արտադրանքը եւս դրսից է բերվում:




























