«Գազպրոմ էքսպորտը» կդադարեցնի գազի մատակարարումը հոլանդական GasTerra թրեյդերին։

Մայիսի 30-ի աշխատանքային օրվա վերջի դրությամբ (պայմանագրով նախատեսված վճարման վերջնաժամկետը) «Գազպրոմ Էքսպորտ»-ը GasTerra-ից ապրիլին գազի մատակարարումների համար վճար չի ստացել։ Այդ կապակցությամբ «Գազպրոմ Էքսպորտ»-ը GasTerra-ին ծանուցել է 2022 թվականի մայիսի 31-ից գազի մատակարարումը դադարեցնելու մասին, հայտնում է ՏԱՍՍ-ը։