63-ամյա Վալոդ Մ.-ն, օգոստոսի 8-ին, իր վարած «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենայով Արտաշիսյան փողոցի թիվ 86 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 53-ամյա Գագիկ Հ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Գագիկ Հ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Նույն օրը, ժամը 19.00-ի սահմաններում, 59-ամյա Գագիկ Ա.-ն իր վարած «Գրանդ Չերոկի» մակնիշի ավտոմեքենայով Կիեւյան փողոցի թիվ 1 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 41-ամյա Հասմիկ Ք.-ին, պատճառել վնասվածքներ եւ տեղափոխել նրան «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն:
Նույն օրը, ժամը 21.50-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Շիրվանզադեի անվան դպրոցի դիմաց վրաերթի է ենթարկել 54-ամյա Մարատ Գ.-ին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:




























