Գերմանիայից արտահանման ծավալները այս տարվա հունիսի նվազել են 1,2 տոկոսով, հաղորդում է Գերմանիայի վիճակագրության դաշնային բյուրոն:
Ինչպես նշում է Bloomberg-ը, դրա պատճառներից մեկը կարող է լինել ԵՄ այնպիսի երկրների պարտքային ճնշումը, ինչպեսիք են Իսպանիան եւ Իռլանդիան, որոնք ստիպված են լինում կրճատել ծախսերն ու նվազեցնել գերմանական արտահանման սպառումը: Սրա հետեւանքով, Գերմանիայի առեւտրային հաշվեկշռի դրական սալդոն մայիսի համեմատ կրճատվել է 14 տոկոսով, հասնելով 11,5 մլրդ եվրոյի:
Գերմանական ֆինանսական Joh. Berenberg Gossler & Co. Ընկերության վերլուծաբանի կարծիքով, արտահանման անկումը նշանակում է, որ տնտեսության մեջ հաշվեկշիռը փոխվում է ի օգուտ ներքին սպառման:
«Բունդեսբանկի» կանծխատեսմամբ, Գերմանիայի տնտեսության աճը 2011-ին կկազմի 3,1 տոկոս, իսկ 2012-ին` 1,8 տոկոս:




























