ԱՄՆ-ի կրեդիտային վարկանիշի հետագա անկման վերաբերյալ կանխատեսումներ կատարած գրազի հաղթողը ստացավ 8 միլիարդ դոլար: Հուլիսին անհայտ մի ներդնող 850 միլիոն դոլարով գրազ է եկել, որ ԱՄՆ-ը կորցնելու է S&P գործակալության առավելագույն կրեդիտային վարկանիշը, հաղորդում է Daily Mail թերթը:

Գրազի պայմանները կազմել են 10-ը 1-ին: Բացառված չէ, որ գրազի մասնակիցը կարող էր տեղյակ լինել   S&P-ի` ԱՄՆ-ի վարկանիշը AAA-ից AA+ իջեցնելու մտադրության մասին:

Գրազի հավանական կազմակերպիչներից մեկը համարվում է հայտնի ֆինանսիստ Ջորջ Սորոսը, ով հաջողությամբ օգտվել է 1992-ին բրիտանական ֆունտի անկման ժամանակ, որը կոչվեց «սեւ չորեքշաբթի»: Նա այդ ժամանակ շահել էր մոտ մեկ միլիարդ դոլար: