Թուրքական կողմը պետք է խուսափի վիրավորանքներից, մշտական լարվածությունից։ Այս մասին հայտարարել է Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը։
Նրա խոսքով՝ Հունաստանի նկատմամբ թուրք պաշտոնյաների ագրեսիվ հռետորաբանությունը բացահայտում է Անկարային եւ ապացուցում, որ Թուրքիան սպառնում է Հունաստանին։ Նրա խոսքը մեջբերում է Kathimerini թերթը։
Դենդիասը պատասխանել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլյութ Չավուշօղլուին, որը կրկնել է, որ Անկարան պատրաստ է վիճարկել արեւելյան Էգեյան ծովի հունական կղզիների ինքնիշխանությունը։
«Ես լիովին հասկանում եմ այն վրդովմունքը, որն առաջացրել է Թուրքիայում Հունաստանի կողմից ՄԱԿ-ին ուղղված նամակը։ Նամակ, որով մենք բավականին համոզիչ, իրավաբանորեն եւ հիմնավոր պատասխանել ենք Թուրքիայի բոլոր առարկություններին»,-ասվում է Դենդիասի հայտարարության մեջ։



























