Տնտեսական անկման ֆոնի վրա ԱՄՆ վարկային վարկանիշի անկմանը հաջորդել է Նյու Յորքի նավթային ֆյուչերսների նվազումը մինչեւ 10-ամյսա մինիմումի, իսկ Լոնդոնի ICE նավթային ֆյուչերսները նվազել են 100 դոլրաից էլ պակաս մեկ բարելի համար, հաղորդում է Bloomberg-ը: Գների անկման վրա ազդել է նավթային պաշարների աճը:

Նշենք, որ այսօր ԱՄՆ դաշնային պահուստային համակարգը պատրաստվում է աշխատանքային հանդիպում անցկացնել տնտեսական ակտիվության բացասական ակնկալիքների կապակցությամբ: Ամերիկյան Cameron Hanover էներգետիկ հեջ-ֆոնդի տնօրենի խոսքով, գհների անկումը կարող է շարունակվել այնքան ժամանակ քանի դեռ ԴՊՀ-ն չի առաջարկել տնտեսական զարգացման այլընտրանքային սցենար: