Դուք գիտեք, որ ստեղծվել է սահմանազատման հանձնաժողով, որն առաջին հանդիպումն ունեցել է, թող աշխատի և տեսնենք ինչ կլինի, բոլորն էլ կտեղեկացվեն։

Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրենի տեղակալ Արամ Հակոբյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք սահմաններին լարվածության ֆոնին հայկական կողմը շարունակելու է նույն պայմաններով բանակցել Ադրբեջանի հետ։

Հարցին, թե որ թվերի քարտեզներով է հայկական կողմը բանակցելու սահմանազատման հարցում, Արամ Հակոբյանն ասաց․«Տարբեր, ինչքան քարտեզ ունեմ, դնելու եմ աշխատեմ։

Հիշեցնենք, որ սահմանազատման հարցերով հանձնաժողովն առաջին հանդիպումն արդեն անցկացրել է հայ–ադրբեջանական սահմանագոտում։ Հաջորդ հանդիպումը նախատեսված է Մոսկվայում։