Եվրահանձնաժողովը մանդատ է ստացել՝  ուսումնասիրելու Ռուսաստանից գազի ներմուծման գնային շեմ սահմանելու հնարավորությունը։ Այս մասին հայտարարել է Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին։

«Հանձնաժողովը մանդատ է ստացել՝ ուսումնասիրելու գազի գնի սահմանափակումների հնարավորությունը»,-ասել է Դրագին Բրյուսելում ԵՄ գագաթաժողովից հետո լրագրողների հետ զրույցում։

Եվրամիության առաջնորդները համաձայնել են ռուսական նավթի ներմուծման էմբարգոյին, որն ուժի մեջ կմտնի տարեվերջին։ Էմբարգոն չի տարածվի այն երկրների վրա, որոնք նավթ են ստանում խողովակաշարով եւ ելք չունեն դեպի ծով, օրինակ՝ Հունգարիան եւ Կենտրոնական Եվրոպայի եւս երկու պետություն։