Համաշխարհային ֆինանսական բորսաներում անկումը լուրջ տնտեսական հետեւանքների չի հանգեցնի: Այդ մասին «Էխո Մոսկվի» ռադիոկայանի» եթերում հայտնել է Ռուսական տնտեսական դպրոցի պրոֆեսոր Կոնստանտին Սոնինը՝ հավելելով, դա չի կարելի խուճապ անվանել:
«Վերջին տարիների ֆինանսական չափորոշիչներով դա բավական սովորական իրավիճակ է: Կարող է պատահել, որ փոքր-ինչ բարձրանան արժույթի փոխարժեքները եւ երկրների պարտքային պարտավորությունները, բայց ոչ ծայրահեղ եւ ոչ աղետալի, քան սովորաբար: Բաժնետոմսերի սեփականատերերը կարիք չունեն առանձնակի ուշադրություն դարձնեն ինդեքսների անկման վրա»,- նշել է տնտեսագետը՝ ընդգծելով, որ այժմ պետք չէ հետեւել ռուբլու եւ դոլարի կուրսին, եթե այն չի փոխվում 10-20 տոկոսով»,- ասել է Սոնինը:
Նշենք, որ Տոկիոյում, Հոնգկոնգում, Շանհայում եւ Սեուլում գործարքներն ընկել են 2-4 տոկոսով: «Standard & Poor`s»-ը նվազեցրել էր ԱՄՆ-ի վարկային բարձր վարկանիշը:




























