ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Կիպրոսի խորհրդարանում ներկայացված «Կանաչների կուսակցություն» և «Ընկերվարական /սոցիալիստական/ ԷՏԷՔ  կուսակցություն»  խմբակցությունների պատգամավորների հետ։

Արցախի ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ քննարկվել է հարցերի լայն շրջանակ։Պատվիրակության անդամները պատասխանել են խորհրդարանականներին հուզող հարցերին։

Ընկերվարական  ԷՏԷՔ  կուսակցության պատգամավոր Անդրեաս Ապոստոլուն վերջերս ընդգրկվել է «Կիպրոս- Արցախ» բարեկամական շրջանակի կազմում։ Պատգամավորի այդ որոշումը ողջունել են Հայ դատի հանձնախումբը և արցախյան պատվիրակության անդամները։