Վրաստանի սահմանապահ ոստիկանության առափնյա պաշտպանության վարչության աշխատակիցները տուգանել են Հայաստանի երեք քաղաքացիների:
Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 7-ին: Հայաստանի քաղաքացիները տուգանվել են Վրաստանի ծովային ջրերում սահմանային ռեժիմի խախտումների համար:
Համլետ Մինասյանը, Տիգրան Յարազյանն ու Կարեն Ապիկյանը խախտել են կանոնները` ջրային մոտոցիկլետներ վարելիս: Տուգանքը կազմել է 300-ական լարի (1 դոլարը- 1,65 լարի):




























