Ադրբեջանի Գաջիգաբուլյան շրջանում գտնվող Azpetrol բենզալցակայանում օգոստոսի 9-ին պայթյուն է տեղի ունեցել: 2 մարդ զոհվել են, 8-ը` վիրավորվել:

Azpetrol-ին չպատկանող բենզատարը մյուս ավտոմեքենաների հետ բախումից խուսափելու համար դուրս է եկել ճանապարհից եւ բախվել բենզալցակայանին, որտեղ այլ ավտոմեքենաներ են գտնվել, Trend-ին հաղորդել է Azpetrol ընկերության մամլո ծառայության զեկավար Ջամալ Զենյալովը: Վառելիք տեղափոխող ավտոմեքենան պայթել:

Ուղեւորական տրանսպորի ծառայության աշխատակիցները արդեն դեպքի վայր են մեկնել: