Մանֆրեդ Վեբերն ընտրվեց Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ։
Վեբերն արդեն գլխավորում է ԵԺԿ խմբակցությունը Եվրախորհրդարանում, որտեղ այն մեծամասնություն ունի:
Ռոտերդամում կայացած կուսակցության համաժողովին Վեբերը 502 կողմ ձայնից 447-ով ընտրվեց ԵԺԿ նախագահ։ Այլընտրանքային թեկնածուներ չկային:
Ընտրվելուց առաջ տված հարցազրույցում Վեբերը BR24-ին ասել էր, որ Եվրոպան պետք է ավելի շատ «առաջնորդություն» դրսեւորի: Նա հանդես էր գալիս եվրոպական բանակի ստեղծման եւ ԵՄ առանձին երկրների վետոյի իրավունքի վերացման օգտին, ինչը ձգձգում է որոշումների կայացումն այնպիսի ոլորտներում, ինչպիսին է արտաքին քաղաքականությունը:



























